Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Ցնցումներն ու առճակատումն անխուսափելի են

Ցնցումներն ու առճակատումն անխուսափելի են
07.02.2024 | 08:18

Փաշինյանի ու ՔՊ-ականների կատաղի արշավը հայոց ինքնության հիմնաքարը հանդիսացող Հայաստան-հայրենիքի հասկացության դեմ ոչ այլ ինչ է, քան տեղեկատվական ու հոգեբանական հարձակում, բռնություն ու տեռոր՝

ընդդեմ հայոց ազգային արժանապատվության,

ընդդեմ հայոց ինքնության,

ընդդեմ հայկական մշակույթի,

ընդդեմ Հայկական բանակի մարտական ոգու,

ընդդեմ հայ բոլոր հերոսների ու մեծերի,

ընդդեմ ներկա ու ապագա ինքնապաշտպանական պայքարի,

ընդդեմ հայոց ինքնապաշտպանական-ազատագրական գաղափարախոսության,

ընդդեմ հայ մտքի առհասարակ,

ընդդեմ հայոց արդարության ձգտումների,

ընդդեմ ՀՀ Անկախության հռչակագրի,

վերջապես, ընդդեմ ՀՀ անկախության և ազատության։

Շատ վտանգավոր ուղի է բռնել Փաշինյանը՝ ազգային ինքնության, արժանապատվության և անկախության դեմ դրոշ պարզելով։ ՔՊ-ականները հետևողականորեն խզում են իրենց վերջին կապերը հայ ժողովրդի հետ։ Իսկ թուրքական լծի տակ հայությունը ապրել չի ցանկանում։ Ցանկացողները հայության հետ այլևս կապ չունեն։

Հետևաբար, ցնցումներն ու առճակատումն անխուսափելի են, իսկ դրանց հետևանքները՝ անկանխատեսելի ինչպես Փաշինյանի ու նրա մանկլավիկների, այնպես էլ Հայաստանի Հանրապետության ու բոլորիս համար։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 2203

Մեկնաբանություններ